ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճի պատճառով համապատասխան ստուգումները որոշ դեպքերում չեն ավարտվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով դիմումների ընթացքի ձգձգումների վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ կուտակված դիմումների քննությունն արագացնելու համար քաղաքացիության ոլորտի ծառայողները տարբեր փուլերում աշխատել են նաև շաբաթ և կիրակի օրերին։

Նախարարը նշել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունման թվային հարթակի գործարկումն ավելի հասանելի է դարձրել ծառայությունը, ինչն իր հերթին էականորեն ավելացրել է դիմումների թիվը։

«Մենք սկսեցինք էական մեծ թվով դիմումներ ստանալ, և սա է պատճառը, որ օրենսդրությամբ նախատեսված ժամկետում շատ հաճախ չէինք հասցնում տեղավորվել և բոլոր ստուգումներն ավարտել։ Տարբեր փուլերում շաբաթ-կիրակին աշխատանքային եմ հայտարարել քաղաքացիության բլոկի ծառայողների համար, որպեսզի մեր ունեցած ծանրաբեռնվածությունը թոթափենք»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ստուգումները բոլոր դիմողների համար իրականացվում են նույն ընթացակարգով, և բացառություններ չեն կարող սահմանվել։

«Ժամկետները ստուգման համար են նախատեսված, և մենք պիտի հասկանանք, թե ում ենք տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեր գործընթացը ստանդարտ է, բոլորին է վերաբերում, բոլոր անձանց, և մենք չենք կարող բացառություններ անել»,- ընդգծել է նախարարը։

Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ իրավիճակը կբարելավվի։

Հայերեն English Русский

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին խոսք չկա. Մասադիկով

Երևան–Աշտարակ ճանապարհին ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել. Ավանեսյան

Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան