Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

3 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը մեկ անձի համար կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ։ Նախկինում պետական պատվերի շրջանակում այն 160 հազար դրամ էր, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 300 հազար դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում։

«Նախորդիվ պետական պատվերի շրջանակներում այդ սահմանաչափը 160 հազար դրամ էր, և եթե անձն ուներ հաշմանդամություն, ապա՝ 300 հազար դրամ։ Այսօր մենք փակում ենք 1 միլիոն 200 հազար դրամ, ինչը հնարավորություն է տվել մեր քաղաքացիների հիմնական, ամենաանհրաժեշտ հատվածը բավարարել, և սա շատ կարևոր ձեռքբերում է»,- նշել է նախարարը։

Ավանեսյանը միաժամանակ ընդգծել է, որ գործող սահմանաչափը բավարար չէ քաղցկեղի դեմ կիրառվող բոլոր դեղերը ֆինանսավորելու համար։

«Արդյոք 1 միլիոն 200 հազար դրամը բավարա՞ր է այսօր գոյություն ունեցող՝ քաղցկեղի դեմ օգտագործվող դեղերի ամբողջ խմբաքանակն ապահովելու համար։ Ո՛չ։ Մենք շատ ազնիվ, բաց և հստակ ենք մեր քաղաքականությունների մեջ»,- ասել է նա։

Նախարարի պարզաբանմամբ՝ ամսական 10 հազար 800 դրամ, տարեկան՝ 129 հազար 600 դրամ ապահովագրավճարի հիման վրա կատարված ակտուարական հաշվարկները հնարավորություն են տալիս ապահովել ներկայիս ծածկույթը։ Հետագա նպատակն ավելի մեծ թվով դեղեր ֆինանսավորելն է։

Անդրադառնալով դեղերի հասանելիությանը՝ Ավանեսյանը նշել է, որ ապահովագրության ներդրումից հետո պահանջարկի աճին հարմարվելու համար մատակարարներին ժամանակ է անհրաժեշտ եղել։ Նրա խոսքով՝ առանձին բժշկական կենտրոններում կարող են լինել մատակարարման ուշացումներ, սակայն ֆինանսավորման հապաղումներ չկան։

«Մենք այստեղ ֆինանսավորման որևէ հապաղում չունենք, չենք ունեցել և չենք էլ ունենալու։ Մեր տրված խոստումները ապահովագրության շրջանակներում իրականացնում ենք»,- ընդգծել է նախարարը։

 

Հայերեն Русский

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը