Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

2 րոպեի ընթերցում

Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը համատեղ հայտարարություն են հղել Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով խզել ներդրումների պաշտպանության շուրջ այն պայմանագրերը, որոնք Ռուսաստանի հետ դեռևս գործում են Եվրամիության 17 անդամ երկրներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերն օգտագործվում են Եվրամիության քաղաքականության վրա ազդելու համար՝ ի շահ Ռուսաստանի, իսկ դրանց գործողությունը սպառնում է, ընդհանուր առմամբ, ԵՄ տնտեսական անվտանգությանը։ Օրինակ, պայմանագրերը պարունակում են դրույթներ, որոնք խրախուսում են ներդրումները Ռուսաստանում և պատժամիջոցների տակ գտնվող անձանց թույլ են տալիս միջազգային դատարաններում հայցեր ներկայացնել անդամ երկրների և ընդհանրապես Եվրամիության դեմ։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի խոսքով, որը մեջբերվում է մամուլի տեղեկագրում, Եվրամիության խնդիրն է ապահովել «Ռուսաստանի միջազգային մեկուսացման պահպանումը՝ առանց զիջումների»։

Էստոնիան Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ կոչ է անում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին գտնել այս խնդրի լուծման համար գործողությունների ընդհանուր հետագա ծրագիր, որը կհամապատասխանի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությանը։

«Եվրոպան պետք է էլ ավելի ուժեղ դառնա, և դա ներառում է ռուսական ազդեցությունից ազատվելը», - կարծում է նախարարը։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի