Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին
1 րոպեի ընթերցում
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուսական կողմից գլխավոր բանակցողին, ապա ձեզ հիշեցնեմ նախագահի հայտարարությունը. նա իմ գործընկեր Մեդինսկին է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կրեմլի խոսնակը նաև հաստատել է, որ եռակողմ բանակցությունները տեղի կունենա նոյեմբերի 10-11-ին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։