Սիրիայում հեղեղումների հետևանքով զոհեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես հյուսիսային և արևելյան հատվածներում ուժգին անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են հեղեղումների և բազմաթիվ ճանապարհների փակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարությունը հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ռակկայի, Դեր Զորի և Հալեպի շրջաններում հինգ մարդու, այդ թվում՝ չորս երեխայի մահվան մասին։ Տեղեկություններ են հաղորդվել, որ տեղատարափ անձրևների պատճառով ևս հինգ մարդ անհետ կորել է։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 2-ին հայտարարել է Ռակկայի շրջանի Տաբկա քաղաքում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած երկու անձանցից մեկի մարմնի հայտնաբերման մասին։ Ըստ տեղեկությունների՝ շարունակվում են  որոնողական աշխատանքները մյուս անհետ կորած անձին գտնելու ուղղությամբ։

Ջրհեղեղները Ռակկայի նահանգում կամրջի փլուզման պատճառ են դարձել՝ փակելով հարևան Հալեպի նահանգի հետ կապող ճանապարհը։

Քուվեյթը և Բահրեյնն իրենց համերաշխությունն ու կարեկցանքն են հայտնել Սիրիային ջրհեղեղների և զոհերի կապակցությամբ։

Հայերեն Русский

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ-ում ուսումնասիրում են 1990-ականներից կատարված սպանությունների գործերը

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ

ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու որոշումը

Լավրովը քննադատել է ԵՄ-ն՝ միաժամանակ համագործակցության պատրաստակամության հայտնելով

Քննչական կոմիտեի նախագահն անհրաժեշտ է համարում կոմիտեում օպերատիվ ստորաբաժանում ստեղծելը

Կենտրոնական բանկն այս պահին չի կարող գնահատել գազի գնի բարձրացման հնարավոր հետևանքները. Մարտին Գալստյան

Հայկ Միլքոնը նշանակվել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ

Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին