Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ, վերականգնման բաժինը կապիտալ նորոգվել է, համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով:

Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ընդհանուր 54 անուն 316 միավոր սարքեր, գործիքներ ու հարակից պարագաներ: Ինչպես նաև 3 մասնագետ Լիտվայում և ՌԴ-ում վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել:

Հայաստանի մշակութային ժառանգության վերակագնմանն ու փրկությանն ուղղված ծրագրի իրականացման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 122 մլն դրամ:

Հայերեն English Русский