Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 24 մլրդ 250 մլն 396 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է: Վարչապետի աշխատակազմը նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր. նախատեսվում է իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման միջոցով»,- ասաց Մակունցը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում սկսել են «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Հայերեն Español