1 րոպեի ընթերցում
Թբիլիսիում՝ «Վոկզալնայա պլոշչադ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող հետիոտնային կամրջի վրա տեղակայված խանութներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրդեհի մեկուսացումից հետո մասնագետները սկսել են մարել մնացած ծխացող օջախները։ Կրակը տարածվել էր կամրջի վրա գտնվող զանազան ապրանքներ վաճառող խանութներում։
«Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ներկայում ճշտվում են հրդեհի տարածման մակերեսն ու պատճառված վնասի չափը», - հայտնել է Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ուժերի գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին։
Հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։