Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը
1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման միջոցառումներով պայմանավորված՝ Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում կդադարեցվի երթևեկությունը սույն թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։