Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին
1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերն ավիահարվածներ են հասցրել Ռաս Իսա նավահանգստին և Հոդեյդա նահանգի Բաջիլ շրջանում գտնվող նավթային ընկերությանը, որի հետևանքով վիրավորվել է յոթ քաղաքացիական անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masorah հեռուստաալիքը։
Բացի այդ, Սաադա նահանգում հարվածներից մեկ անձ է վիրավորվել։
Ավելի վաղ հութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում 75 օդային և հրթիռային հարձակում են իրականացրել՝ թիրախավորելով Սաադա, Թաիզ, Ամրան, Իբբ, Զամար, Լահջ, Հոդեյդա և ալ-Ջաուֆ նահանգները։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են Թաիզի մերձակայքում հութիների հարձակումը հետ մղելու մասին։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին իր հերթին X-ի գրառման մեջ նշել է, որ հութիների կողմից Սաուդյան Արաբիայի հարավային շրջանի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարք է խոցվել և ոչնչացվել։