2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ կամ 10 միլիարդ դոլար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է: 2021 թվականի համեմատ աճը 114 տոկոս է, շուրջ 2.1 անգամ»,- ասաց Փաշինյանը:
Կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 3.2 անգամ շատ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 3.5 անգամ:
«Կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս՝ 2.8 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.3 անգամ: Գիտության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ 2.7 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.5 անգամ»,- նշեց վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են ծախսերն ու ակնկալիքները:
«Ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հայաստանի պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: