Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ՏԱՍՍ գործակալության հաշվարկները՝ հիմնված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած պաշտոնական տվյալների վրա։

Պաշտոնյան հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 7:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 862 ԱԹՍ։

«Դրանց մեծ մասը ոչնչացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր սահմաններում, իսկ Մոսկվային մոտենալիս չեզոքացվել է 170 անօդաչու թռչող սարք», - գրել է քաղաքապետը:

Հոկտեմբերի 29-ին Մոսկվայի ուղղությամբ արձակվել էր 613 ԱԹՍ։

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ Մոսկվայի մարզի օդանավակայաններում 66 մեկնող և 33 ժամանող չվերթեր հետաձգվել են ավելի քան երկու ժամով։

Հետագայում «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։

Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետի, 1 մարդ է զոհվել ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից։

Ռուսաստանն իր հերթին հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հոկտեմբերի 30-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են երկրի վրա՝ օգտագործելով հրթիռներ, 113 «Շահեդ» տիպի հարձակողական ԱԹՍ-ներ։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել ռուսական կողմի թիրախների մեծ մասը։

Հարձակման հիմնական թիրախներն են եղել Կիևի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերը։ Կիևում հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել։

Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։ 2 մարդ վիրավորվել է։

Դնեպրում հոկտեմբերի 29-ին երկաթուղային կայարանին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Դնեպրոպետրովսկի մարզում նոյեմբերի 30-ին սուգ է հայտարարվել։

Հայերեն Русский

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում