Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հայաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հայերեն English