Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ հրաժարական է տալիս և իր պաշտոնը կթողնի փետրվարի 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵԿԲ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն այսօր Կառավարիչների խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային տեղեկացրել է, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կթողնի իր պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Լագարդը հրաժարական է տվել, որպեսզի կարողանա մասնակցել քաղաքական հարցերի քննարկմանը թե՛ իր հայրենի Ֆրանսիայում, թե՛ միջազգային մակարդակով։ ԵԿԲ նախագահի պաշտոնում նրանից ակնկալվում էր պահպանել չեզոքություն՝ հաստատության անկախությունն ապահովելու համար։ 

«Ես հեռանում եմ այս հաստատությունից՝ զգացումով, որ կատարվել է լավ աշխատանք, և որ ԵԿԲ-ն պատրաստ է ապագային», - ասել է Քրիստին Լագարդը սոցիալական ցանցերում հրապարակված կարճ տեսանյութում։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում հայտնել է, որ Լագարդն իրեն տեղեկացրել է ԵԿԲ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին, և ինքը հարգանքով ընդունում է այդ որոշումը։ Նա նշել է, որ անմիջապես սկսում է Լագարդի իրավահաջորդի նշանակման գործընթացը։

«ԵԿԲ-ի հաջորդ ղեկավարի պաշտոնին սահուն անցումն ապահովելու նպատակով նրա իրավահաջորդի նշանակման գործընթացը կմեկնարկի այսօր և կշարունակվի առանց հապաղելու», - նշել է Կոշտան գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Լագարդին ԵԿԲ-ն «պարտքի և պատասխանատվության խոր զգացումով» ղեկավարելու համար։

Հայերեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26

Ասիական ինդեքսներ - 29/10/26

Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Հայաստանում նկարահանվում է նոր սիրային մելոդրամա

Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

Կապահովվի նոր տարկետման համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում

Մշակաբույսերի գիտական կենտրոնը շարունակում է նոր և համեղ բանջարեղենի տեսակներ ստանալ

ՊՆ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր