Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել «Արաբական ծոցի զարգացման ծրագիր» (AGFUND) կազմակերպության կողմից Երևանում անցկացվող «Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի» 27-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ։

«Խորհրդանշական է, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում ընթացող COP17 համաժողովի համատեքստում։ Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում։ Նման նախաձեռնությունները ցույց են տալիս, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց կյանքի որակով և ապագայի նկատմամբ վստահությամբ։

Հարկ եմ համարում ընդգծել, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «Մատչելի և մաքուր էներգիա» նպատակին։ Այն պարունակում է հետևյալ ուղերձը՝ մարդկանց բարեկեցությունը և շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են։ Տևական առաջընթացը հնարավոր է միայն դրանց համատեղ իրականացմամբ։ 

Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկ անցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական անվտանգությունը, այլև ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ այդ ամենի օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին։ Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ։ Այս կարևոր պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է համատեղ և հետևողական քայլեր ձեռնարկել՝ դիմակայելու կլիմայի փոփոխությանը, կենսաբազմազանության կորստին, հողերի դեգրադացմանը և աղտոտմանը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը և Իսպանիայի թագուհի Սոֆիան։

Հայերեն العربية English Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար