Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Տոլեդոյի նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Independent-ը։

Բրիտանական Daily Express-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 46-ի, վիրավորվել է 179 մարդ։ Որոշ լրատվամիջոցներ նշում են 10 զոհի մասին։

Կաստիլիա-Լա Մանչա տարածաշրջանի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ից մի փոքր անց, ինչի հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել։ Նա հավելել է, որ դեպքի պատճառն ու զոհերի հստակ թիվը դեռ պարզվում են։

Երկաթուղային օպերատոր Adif-ը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորա և Օրգազ քաղաքների միջև՝ Մադրիդից Սևիլիա ուղևորվող Renfe և Iryo ընկերությունների երկու արագընթաց գնացքների մասնակցությամբ։ Renfe-ի գնացքում եղել է 397 ուղևոր, իսկ Iryo-ի գնացքում՝ 147, հաղորդում է France 24-ը։  

Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Տուժածներից մեկը՝ 54-ամյա Խեսուս Խերոնիմոն, El Pais պարբերականին հայտնել է, որ այդ «սարսափելի» միջադեպի ժամանակ «մարդիկ դուրս էին նետվել գնացքից»։

Վարչապետ Պեդրո Սանչեսը X-ում գրառման մեջ հայտարարել է, որ «ցնցված է Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների լուրջ վթարից»։ Նա զորակցություն ու աջակցություն է հայտնել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ