Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

2 րոպեի ընթերցում

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կասկած է հայտնել, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե բանակցությունները հանգեցնեն խաղաղության, դա լավ է։ Սակայն իմ փորձից ելնելով՝ նախորդ քննարկումների արդյունքները, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, շատ համեստ են եղել։ Իսկ եթե նայենք, թե ինչ է Ռուսաստանն ամեն օր անում մարտի դաշտում, ապա ես որևէ նշան չեմ տեսնում, որ նա ձգտում է խաղաղության։ Նրանք ձգտում են ճնշել (Ուկրաինային)», - ասել է Շվեդիայի վարչապետը, որի խոսքերը մեջբերել է շվեդական SVT հեռուստաընկերությունը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նույնպես թերահավատորեն է արտահայտվել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների «անկախ նախաձեռնության» վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ստուբն ու Ստյորեն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել եվրոպական մյուս երկրների հետ։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակն ընդգծել է, որ Պուտինի հետ զրույցում իրենք հանդես են եկել իրենց երկրների անունից, այլ ոչ թե ամբողջ Եվրոպայի։ Ստյորեն հայտարարել է, որ բոլոր դաշնակիցները տեղեկացված են եղել հեռախոսազրույց անցկացնելու ծրագրերի մասին։

Եվրոպա

Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարները Զելենսկուն հայտնել են Պուտինի հետ իրենց զրույցի մանրամասները

Հայերեն Русский

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է