Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել  ինքնաշատրվանող 1 խորքային հորից:

Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.:

Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Հայերեն

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/10/26