Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

4 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միությունից որևէ անդամ երկրի հնարավոր է հեռացնել, եթե այն խախտի կառույցում ունեցած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կառույցից Հայաստանին հեռացնելու հավանականության վերաբերյալ ԵԱՏՄ անդամ երկրների զեկույցին: 

«Մեր ԵԱՏՄ գործընկերներն ասում են, որ թեև ԵԱՏՄ փաստաթղթերով նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել մեկ այլ անդամի կամ սառեցնել մասնակցությունը, բայց Վիեննայի փաստաթղթում որևէ այդպիսի բան կա: Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ հիմնավորմամբ: Այդպիսի բան տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ գործընկերը, որից մյուսները դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել, խախտի իր՝ այդ կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունները, որ մյուս 4 գործընկերը կարողանան ասել՝ դու մեր կանոնները խախտում ես, հարգելի հինգերորդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Միրզոյանը:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել և չի պատրաստվում խախտել:  

«Իրավական առումով, ես հասկանում եմ, որ, գուցե, մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որ իրավական հիմնավորում գտնեն, բայց համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և, գուցե, քաղաքական հանձնարարություն իրավաբաններին, որ քաղաքական հիմնավորում գտնեն: Մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք, հույս ունենք ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ նաև իրենց երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի, ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- նշեց նախարարը:

Արարատ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի որոշումների և պահվածքի առանցքում Հայաստանի պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունն է:

«Մենք կփորձենք կառուցողական քննարկումներ ունենալ մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց ԱԳՄԱ նախարարը:

2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերը կարող են ռիսկեր ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար։

Չորս երկրների ղեկավարները իրենց ներկայացուցիչներին հանձնարարել էին մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց ներկայացնել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Նրանք նաև արտահայտվել են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության օգտին՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։

Հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Զեկույցում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամ 4 երկրները կարող են Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես դադարեցնել ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողությունը՝ ներկայացնելով նաև դրա տնտեսական հետևանքները Հայաստանի համար։ Որպես ՀՀ-ին կառույցից ժամանակավոր հեռացնելու հիմնավորում՝ կողմերը նշում են 1969 թվականի Վիեննայի կոնվենցիան՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։ 

 

Հայերեն English Русский

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը