Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:

«Նիդեռլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցյալ տարվանից ի վեր կատարել են խաղաղության գործընթացում: Ես ևս մեկ անգամ սատարում և աջակցում եմ այն քայլերին, որոնք Հայաստանն արել է այդ գործընթացն առաջ տանելու համար: Այս տարածաշրջանի խաղաղության հաստատման համար շատ կարևոր է, որ այս գործընթացը ներառված լինի և ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ: Մենք մինչև վերջ աջակցում ենք ձեզ այս հարցում: Հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացին աջակցելու նպատակով։ Սա շատ կարևոր նախագիծ է, այո, դա կապված է նաև Ադրբեջանի հետ, միայն Հայաստանին չի վերաբերում այս նախագիծը, այլ նաև Ադրբեջանին: Հույժ կարևոր է այստեղ, որ վստահության կամուրջներ կառուցվեն, որ սա խաղաղության ընթացքի մի մասը կազմի: Սա հույժ կարևոր ծրագիր է, որտեղ Նիդեռլանդները ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, նաև, եթե հնարավոր լինի, այլ եղանակներով ևս»,- ասաց Բերենդսենը:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հավելեց, որ անհետ կորած անձանց հարցը բավական զգայուն և կարևոր է, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար և այստեղ ողջունելի է նաև երրորդ երկրների մասնակցությունը:

Հայերեն English Español

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում