Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի տաղավարում կազմակերպված «Քաղաքաշինական ընթացակարգեր» խորագրով նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և ճարտարապետության վարչության պետ Լևոն Առաքելյանը հանդես են եկել զեկույցներով։ Նրանք անդրադարձել են տարածական ինտեգրված պլանավորմանը՝ կենսաբազմազանության պահպանման և հողօգտագործման փոփոխությունները կառավարելու տեսանկյունից, ներկայացրել գոտևորման նախագծերում և գլխավոր հատակագծերում էկոլոգիական պարտադիր շերտերը ներառելու նպատակը։ Շեշտադրվել է կենսաբազմազանության հարցերը դեռևս քաղաքաշինական պլանավորման փուլում դիտարկելու կարևորությունը։

Այնուհետև անցկացվել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման, արհեստական բանականության գործիքների կիրառման հեռանկարները, ՄԱԿ-ի Հաբիթաթի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։

Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի հետ համագործակցությամբ կազմակերպվել է ևս մեկ պանելային քննարկում՝ նվիրված կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության դեմ համատեղ պայքարում քաղաքների և տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային դերին։ Զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալին։

Պանելային քննարկման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը, ընդգծել Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի, ինչպես նաև ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի  մշակման կարևորությունը։

Քննարկման մասնակիցները կարևորել են տարածքային պլանավորման, բնակարանային ապահովման, բազմամակարդակ կառավարման, ֆինանսավորման և տվյալների կիրառման միջոցով բնապահպանական, կլիմայական և հողային ռեսուրսների վերականգնման նպատակների համատեղ իրականացումը։

Հայերեն English Русский

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ