Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

1 րոպեի ընթերցում

Տարածքային փոխզիջումների հարցը կարող է դառնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջիկա եռակողմ բանակցությունների քննարկման առարկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս բոլոր հարցերն, այսպես թե այնպես, կարող են քննարկվել խաղաղ կարգավորման փորձերի շրջանակում։ Շատ լուրջ զրույց է սպասվում՝ բաղկացած հսկայական թվով մանրամասներից», - ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք չէինք ցանկանա այս մանրամասները հրապարակայնորեն քննարկել, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հետագա ընթացքին», - ընդգծել է Պեսկովը։

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններից հետո հայտարարվել էր ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները վերսկսելու՝ կողմերի պատրաստակամության մասին: Պեսկովը նշել էր, որ նման բանակցությունների անցկացման վայր է դիտարկվում Աբու Դաբին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին:

Հայերեն Русский

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին