1 րոպեի ընթերցում
Հորդանանի անվտանգության ուժերը ձերբակալել են Էլ-Քարաք նահանգի ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն իրականացրած անձանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։
«Երկուշաբթի լուսադեմին իրականացված գործողության ընթացքում հայտնաբերվել են երեք ահաբեկիչ, որոնք հոկտեմբերի 23-ին հարձակում էին գործել Համուդ շրջանում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում քաղաքացիների վրա», - ասվում է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ երեք զինյալները պատսպարվել էին Էլ-Քարաք քաղաքի ծայրամասում գտնվող լքված տներից մեկում և հրաժարվել էին հանձնվել՝ կրակ բացելով ուժայինների ուղղությամբ։
«Փոխհրաձգության ընթացքում երեք հանցագործներն էլ վիրավորվել և ձերբակալվել են», - նշել է ներքին գործերի նախարարությունը։