ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին հոկտեմբերի 25-ին, ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Առերևույթ 5 դեպքով՝

քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,

ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,

մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 3,

կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Քվեարկության օրը ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 277 անձ, ևս 100 դիմում մերժվել է։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 172 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 22 զանգեր։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 14 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում