Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
1 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 01․35-ին Սարյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։ Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։