1 րոպեի ընթերցում
Պոլիոմիելիտը վարակիչ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել ծանր բարդությունների, այդ թվում՝ կայուն հաշմանդամության և մահվան։ Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդության կանխարգելման գործընթացում առանցքային նշանակություն ունի պատվաստումը։
«1995 թվականից ի վեր Հայաստանում պոլիոմիելիտի որևէ դեպք չի արձանագրվել։ 2002 թվականից Հայաստանը հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր։ Պոլիոմիելիտից պաշտպանվելու անվտանգ և արդյունավետ միջոցը ժամանակին իրականացվող պատվաստումն է։ Ազգային օրացույցով սահմանված պատվաստումները կարևոր են երեխաների առողջության պահպանման համար»,-հայտնում են նախարարությունից։