1 րոպեի ընթերցում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ երկրի ռազմական աջակցությունը Սաուդյան Արաբիային կսահմանափակվի թագավորության տարածքի և սահմանների պաշտպանությամբ և չի ներառի Եմենի վրա հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Աս-Սիսին այս թեմային անդրադարձել է հոկտեմբերի 21-ին «Եգիպտոսի ֆորում 2026»-ի նիստի ընթացքում՝ նշելով, որ Եգիպտոսը կպաշտպանի նաև ցանկացած այլ արաբական երկրի տարածքը, եթե իրեն նման խնդրանքով դիմեն, սակայն այդ ռազմական գործողությունները չեն տարածվի Եգիպտոսի տարածքից կամ այն արաբական պետության տարածքից դուրս, որի անվտանգությունն ու կայունությունը Կահիրեն ձգտում է պաշտպանել։
Հոկտեմբերի 19-ին Եգիպտոսի խորհրդարանը մինչև հոկտեմբերի 26-ը հետաձգել է քվեարկությունը, որով պետք է զինված ուժերին լիազորվեր անհրաժեշտության դեպքում աջակցել Սաուդյան Արաբիային, հայտնել են օրենսդիրները։
Reuters-ը նշում է, որ Եգիպտոսի ցանկացած ռազմական աջակցություն Սաուդյան Արաբիային կարող է նշանակալիորեն սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: