Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

3 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից , նշելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ

«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։

Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել»,– ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝

  • 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
  • 6 շարժական գույք,
  • 18,371,325 դրամի ավանդ,
  • 300,049,322 դրամի փոխառություն,
  • 17,135,233 դրամ,
  • «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։

Անշարժ գույքերն են՝

  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը,
  • Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը,
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը,
  • Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը։
Հայերեն English Русский

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին