1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության թղթակցի՝ նրան դիմավորել է օտար երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Նրանք միասին դուրս են եկել «Պուլկովո» միջազգային օդանավակայանից։
Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինական կողմը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին պետք է փոխանցի Ռուսաստանի իշխանություններին։