Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի
1 րոպեի ընթերցում
Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային վեց ամիս կպահանջվի ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին NBC News-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ այդ ընթացքում իշխանությունները կկարողանան համապատասխանեցնել օրենսդրությունը և նախապատրաստել անվտանգության միջոցառումները։
Նա ընդգծել է, որ այդ քայլերն անհրաժեշտ են, որպեսզի ընտրելու իրավունքը կարողանան իրացնել նաև ռազմաճակատում գտնվող ուկրաինացի զինծառայողները։