Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանության շուրջ Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրվել է Ղազախստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասնել է, թե ինչ է նախատեսվում հուշագրով։
«Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր։
Հուշագրով նախատեսում ենք փորձի և գիտական տվյալների փոխանակում՝ լճերի էկոհամակարգերի ուսումնասիրության, մշտադիտարկման, տեղական ձկնատեսակների պահպանության, ջրային աղտոտման կանխարգելման և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման ուղղություններով։
Կզարգանա նաև «Սևան» ազգային պարկի և Իսիկ Կուլի պահպանվող տարածքների միջև անմիջական համագործակցությունը՝ նպաստելով երկու լճերի բնական ժառանգության պահպանությանը»,- գրել է Մաթևոսյանը։