Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին հասունացած է և ցանկացած հաջորդ պահի կողմերը կարող են որոշում ընդունել սահմանը բացելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է և այս գործընթացն այնքան է հասունացել, որ իսկապես պայմանական վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերն ասում են, որ սահմանը բացում են։ Մեր երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և մենք ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել  Հայաստան-Թուրքիա սահմանը երկկողմ շարժի՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։ Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է, և փոխվում է դեպի լավը՝ տնտեսական, ենթակառուցվածքների, վստահության, հոգեբանական ասպեկտների առումով»,- ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Հայերեն English Español Русский Türkçe 中文

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները