Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

1 րոպեի ընթերցում

Պակիստանի Փեշավար քաղաքի «Ալ Խաիր» մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան DAWN պարբերականը։

«Լեդի Ռեդինգ» հիվանդանոցի խոսնակ Մուհամեդ Ասիմը հայտնել է, որ զոհերի թվում են 7-14 տարեկան 32 աշակերտ և մեկ ուսուցչուհի, բացի այդ, ևս 20 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել։ Նա հավելել է, որ գլխի լուրջ վնասվածքներ ստացած երեք երեխա շարունակում է բուժում ստանալ։

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են։

Փրկարարական ծառայության պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ տանիքի փլուզումից հետո վերևի հարկը փլուզվել-ընկել է ներքևի հարկի վրա: Փեշավարի մայրաքաղաքային ոստիկանության սպան հայտնել է, որ շենքի կառուցվածքը թույլ էր։

Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։

Աշխարհ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Հայերեն Русский