2 րոպեի ընթերցում
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի «Յագելոնիա»-ի դեմ խաղը հեշտ հանդիպում չի համարում:
«Կարծում եմ, որ որոշ խաղերում պարտությունները մեկ այլ խաղում թիմերին ֆավորիտ չեն դարձնում: Դիտել եմ «Յագելոնիայի» խաղերը, ու այն հանդիպումների ժամանակ, երբ թիմը անգամ պարտվել է, միևնույնն է՝ լավ է գործել: «Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով: Առաջիկա խաղում կարող են որոշիչ լինել դետալները: Անկանխատեսելի խաղ է լինելու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Վերջինիս խոսքով՝ «Արարատ-Արմենիա»-ի համար Եվրոպայի լիգայում խաղալը նոր փորձառություն է:
«Մեր ակումբներն, այո, ունեն նմանություններ: Սակայն շատ են նաև տարբերությունները: Ֆիզիկապես իրավիճակները մեր ակումբների ներքին առաջնություններում այլ են: Ընդհանուր առմամբ, մենք իրար նման ակումբներ ու թիմեր ենք»,- ասաց Տուլիպան:
«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Խուլիո Բուենոն վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա խաղին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում կմրցի «Յագելոնիա»-ի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: