Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 13-ին վիրաբույժները հեռացրել են նրա աջ թոքի մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վատիկանը։

Տեղեկագրի համաձայն՝ Հռոմի պապի մոտ հայտնաբերվել է թոքի ադենոկարցինոմա՝ քաղցկեղի տարածված տեսակներից մեկը։ Վիրահատության ընթացքում վերցված հյուսվածքների հետազոտության արդյունքները հաստատել են այն կասկածները, որոնք բժիշկներն ունեցել էին նախնական հետազոտությունների հիման վրա։

Լևոն պապն ընդունվել էր Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որպեսզի բժիշկները հեռացնեն վերջերս հայտնաբերված գոյացությունը։

Լևոն XIV-ի գլխավոր վիրաբույժ Ստեֆանո Մարգարիտորան և անձնական բժիշկ Լուիջի Կարբոնեն հայտարարության մեջ նշել են, որ վիրահատությունը տևել է մոտ 90 րոպե և հաջողությամբ է ավարտվել՝ առանց բարդությունների։

«Լիարժեք ​​հեռացումն ապահովելու նպատակով աջ թոքի ստորին բիլթը հեռացվել է տեսաօժանդակող տեխնիկայի օգնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Լևոն XIV-ը նորմալ արթնացել է և կարճ բուժզննումից հետո տեղափոխվել իր հիվանդասենյակ։

Հայերեն Español Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել