Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խորտակված նավից տասնմեկ նավաստի անհետ կորել է, փրկվել է անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բուլղարիայի պաշտոնյաների հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների է ենթարկվել երկու բեռնատար նավ, որոնցից մեկը խորտակվել է։

Բուլղարիան ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին հարձակումներն իրականացնելու համար, սակայն վարչապետ Ռումեն Ռադևը նշել է, որ դրանց հետևանքը «ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը»։

«Սա բացարձակապես անընդունելի է. հերթական հարձակումը՝ բուլղարական տարածքային ջրերին անմիջապես հարող հատվածում», - հեռուստաուղերձում հայտարարել է Ռադևը։

Բուլղարական լրատվամիջոցները նշել են, որ նավերից մեկը «Azov Concord» բեռնանավն է։

Ըստ տեղեկությունների՝ գիշերվա ընթացքում երեք անօդաչու թռչող սարքի կողմից հարվածի է ենթարկվել նաև մեկ այլ նավ՝ Մալթայի դրոշի ներքո նավարկող «Chelsea 3»-ը։ Նավի անձնակազմի բոլոր անդամները՝ յոթ ուկրաինացի և ութ ադրբեջանցի, փրկվել են, և ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։

Մոսկվան դեռևս չի մեկնաբանել միջադեպերը։

Հարձակումները դատապարտել են Ուկրաինան և Եվրամիությունը։

«Սև ծովը դարձել է Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի սրման ևս մեկ ճակատ», - X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X-ում գրառման մեջ նշել է, որ այդ հարվածը «կրկին ցույց է տալիս, որ Մոսկվան կանխամտածված կերպով անտեսում է քաղաքացիական անձանց կյանքերը»։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով