Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը հոկտեմբերի 14-16-ը կայցելի Հայաստան և Վրաստան։ Քննարկումների առանցքում կլինեն Հարավային Կովկասում իրավիճակը, ԵԱՀԿ-ի դերը և երկկողմ հարաբերությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Երևանում Իգնացիո Կասիսը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկումները կկենտրոնանան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի դերի վրա, որի նախագահությունն այս տարի իրականացնում է Շվեյցարիան։

«Շվեյցարիան աջակցում է խաղաղության գործընթացին և երկու կողմերի ցանկության դեպքում պատրաստ է տրամադրել իր փորձագիտական կարողությունները»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար