Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վերջին ժամերին չի տեսել որևէ նշան, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարը, որի մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Փարիզի ավտոշոուի ժամանակ:

«Կարծում եմ՝ էներգետիկ իրավիճակի շուրջ քննարկումները կարող ենք վերսկսել միայն այն դեպքում, եթե հաստատվի իրական հրադադար, որը կհարգեն երկու կողմերն էլ։ Վերջին 48 ժամվա ընթացքում ես Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարի որևէ նշան չեմ նկատել։ Մենք միշտ շատ հստակ ենք արտահայտել այս դիրքորոշումը, և իսկապես, հենց նախագահ Թրամփն է այդպես ձևակերպել՝ հայտարարելով. «Ես երկու կողմում էլ հրադադար եմ ապահովել»։ Փաստերը ցույց են տալիս, որ վերջին ժամերին ռուսական կողմը շարունակել է ռմբակոծել էներգետիկ ենթակառուցվածքները», - Մակրոնի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա նշել է, որ ավելի ուշ կխոսի Դոնալդ Թրամփի հետ, իսկ ներկա դրությամբ «չկա մեր դիրքորոշումը փոխելու որևէ փաստացի նախադրյալ»:

Սպիտակ տան ղեկավարը հոկտեմբերի 11-ին Truth Social հարթակում գրել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձանել են էներգետիկ հրադադարի, որն անմիջապես ուժի մեջ է մտել: «Երկու կողմն էլ համաձայնել է: Չխախտեք այն», - գրել էր նա:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չէ էներգետիկ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից, և նշել է, որ ամերիկյան կողմից սպասում է մանրամասների:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Կրեմլը դեռ ասելիք չունի:

«Շփումները շարունակվում են: Երբ մենք այդ թեմայով որևէ ասելիք ունենաք, անպայման կտեղեկացնենք», - հայտարարել է նա:

Հայերեն Русский

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին