Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից

4 րոպեի ընթերցում

Չինաստանի տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ Պեկինում օրերս անցկացվել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու բարձր մակարդակի հանդիպում, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը։  Հանդիպման շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանն ու Չինաստանը կդյուրացնեն բեռնափոխադրումների գործընթացը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ բավական արդյունավետ հանդիպումներ են եղել, որոնք առանձնանում են կոնկրետ արդյունքներով։  

«Նախ նշեմ, որ հանդիպմանը քննարկվել են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու արդյունավետության բարձրացմանը միտված, բեռնափոխադրումների ծավալների մեծացմանն ուղղված հարցեր։ Կարևոր շեշտադրումներն էին ենթակառուցվածքների զարգացումը, սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվայնացումը։ Հատկապես կուզենայի շեշտադրել Հայաստանի և Չինաստանի միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց հենց այս հանդիպման շրջանակում»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը։

Խոսելով համաձայնագրի կարևորության մասին՝ փոխնախարարը նշեց, որ այն հնարավորություն է տալիս Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն իրականացնել դյուրացված տարբերակով։

«Այսօր էլ երկու երկրների միջև բեռնափոխադրումներ իրականացվում են, հիմա նոր համաձայանագրով նախատեսվում է, որ բեռնափոխադրողները հատուկ ներդրվող համակարգի միջոցով ստանան համապատասխան թույլտվություն, ինչը ճանաչելի կլինի երկու երկրների համար և հնարավորություն կտա բեռնափոխադրումը կատարել առավել դյուրացված ընթացակարգերով։ Թույլտվությունը լինելու է երկու մակարդակով՝ ընդհանուր բեռնափոխադրումներ և հատուկ բեռներ»,-ասաց Քրիստինե Ղալեչյանն՝ ընդգծելով, որ ընկերությունները բեռնափոխադրումներ չեն կարողանա իրականացնել Հայաստանի կամ Չինաստանի ներսում, խոսքը բացառապես միջազգային ու տարանցիկ փոխադրումների մասին է։

Փոխնախարարը կարևոր շեշտադրում է համարում նաև այն,  որ համաձայնագրի շրջանակներում նաև փոխադրողները կազատվեն մի շարք ճանապարհային հարկերից և վճարներից։ Մասնավորապես, համաձայնագիրը նախատեսում է, որ փոխադարձության հիմունքով իրականացվեն փոխադրումներ, որոնք կազատվեն ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների համար սահմանված հարկերից կամ վճարներից, ինչպես նաև համապատասխան կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված հատուկ վճարներից և տուրքերից:

«Կարևոր մի վերապահում այստեղ պետք է անել։  Նշված պահանջներից ազատումը չի կիրառվի այն հարկերի, տուրքերի և վճարների նկատմամբ, որոնք գանձվում են յուրաքանչյուր կողմի օրենսդրության համապատասխան՝ ավտոճանապարհներին փոխադրամիջոցներով պատճառված վնասների փոխհատուցման համար: Սա այդ բացառությունն է»,-ասաց նախարարի տեղակալը։

Քրիստինե Ղալեչյանն ընդգծեց, որ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ դերի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Չինաստան առևտրշրջանառության ընդլայնմանը և ռազմավարական համագործակցության խորացմանը:

Փոխադրման թույլտվությունները տրամադրելու են տվյալ երկրների իրավասու մարմինները։ Հայաստանում իրավասու մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, Չինաստանում՝ Տրանսպորտի նախարարությունը։ Համաձայնագրով նախատեսվում է հնարավորություն տալ կազմակերպել ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր միջազգային ավտոբուսային ուղևորափոխադրումներ, իհարկե, համաձայնեցված երթուղիներով և սահմանային անցակետերով։  

Հայերեն English Español Русский 中文

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ