Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

3 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք COP17 միջազգային համաժողովին հավուր պատշաճի նախապատրաստվում են հատկապես կենսաբազմազանության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունները, որոնցից մեկն էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է։

«Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում հիմնադրամի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը և բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը ներկայացրին, թե ինչ ծրագրերով են մասնակցելու  COP17 համաժողովին և ինչ առաքելություն են ունենալու այդ կարևոր միջոցառման ընթացքում։

«Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը մեզ համար ունի մեծ կարևորություն, որովհետև բացառիկ է, երբ Հայաստանում տեղի է ունենալու նման միջոցառում։ Սա մեզ համար եզակի հնարավորություն է՝ լավագույնս ներկայանալու և փորձելու առավելագույն չափով ու արդյունավետությամբ օգտագործել այդ ժամանակը։ Ծրագրերը շատ են։ Ունենալու ենք մի ամբողջ տաղավար, որտեղ պարբերաբար լինելու են 50-ից ավելի միջոցառումներ։ Մեր բոլոր միջազգային գործընկերների հետ փորձելու ենք նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի տարբեր թիրախների մասին զրուցել։ Մենք արդեն առանձնացրել ենք քննարկման այն կարևոր կետերը, որոնց շրջանակում իրականացնում ենք մեր առօրյա գործունեությունը»,- նշեց Քալանթարյանը։

Նա խոսեց նաև երևանյան բնապահպանական սիմպոզիումի և «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի մասին, որոնք նույնպես անցկացվելու են COP17-ի շրջանակում։

Ծովինար Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ  հիմնադրամը գալիք կարևոր համաժողովի գլոբալ հարթակում ներկայացնելու է մասնավոր պահպանվող տարածքների մոդելը, անդրադառնալու է համայնքահեն բնապահպանության խնդիրներին և տեխնոլոգիական լուծումների (AI մոնիթորինգ) կիրառման առանձնահատկություններին։ Նա հայտնեց, որ լինելու են նաև Էկոլոգիական միջանցքների վերականգնման, կենսաբազմազանության պահպանության և նորարարական տեխնոլոգիաների ներդրման շուրջ մասնագիտական քննարկումներ շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների հետ։

«Համաժողովի հիմնական մեխը լինելու է «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրին» միացած երկրների պարտավորությունները։ Մեր հիմնադրամը 2010 թվականից սկսած՝ իրականացնում է մասնավոր կերպով պահպանվող տարածքների պահպանություն։ Խոսքը 35 հազար հեկտար տարածքի մասին է։ Մենք միջազգային գործընկերներին հրավիրելու ենք քննարկելու շրջակա միջավայրի պահպանության բոլոր ձևերը, որոնք կարող են նպաստել նշված կարևոր թիրախի իրականացմանը։ Մեր հիմնադրամը ներկայացնելու է Հայաստանի օրինակը՝ ցույց տալով, թե ինչպես ոչ պետական պահպանությունը կարող է նպաստել նպատակների իրականացմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հայերեն English Русский

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանության սահմանափակման հարցով

Երևանում անցկացվող «Նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա»-ի ղեկավարին