Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի հասցրած հարվածների պատճառով

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հոկտեմբերի 9-ի գիշերը ռազմական ավիացիա է օդ բարձրացրել՝ ի պատասխան Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա Ռուսաստանի հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին օդային հարձակման միջոցների կիրառմամբ հասցվող հարվածների կապակցությամբ Լեհաստանի օդային տարածքում գործում է ռազմական ավիացիան։ Գործող ընթացակարգերի համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը գործի է դրել անհրաժեշտ ուժերն ու միջոցները։ Հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերը և ռադիոտեղորոշման հետախուզության միջոցները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի», - ասվում է X սոցիալական ցանցում հրամանատարության հրապարակած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձեռնարկված գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ու պաշտպանության ապահովմանը, հատկապես այն շրջաններում, որոնք հարակից են վտանգի տակ գտնվող տարածքներին։

«Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է իրադրության զարգացմանը, իսկ ենթակա ուժերն ու միջոցները շարունակում են մնալ արձագանքման պատրաստ վիճակում», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել