ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում:

Գիտաժողովն անցկացվում է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում:

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով՝ նման միջազգային գիտական նախաձեռնությունները համահունչ են համալսարանի՝ հետազոտական ուղղությունն ամրապնդելու տեսլականին։

Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանն ու ձևաչափին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ընդգծում է, որ 2024 թվականից ֆակուլտետի նպատակն է Երևանը դարձնել գիտնականների և մասնագետների պարբերական հանդիպման հարթակ։

«Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ։ Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ձևավորել միջազգային գիտական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների և գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիք և փորձ, նախաձեռնել նոր հետազոտություններ ու համատեղ նախագծեր»,-նշում է Կառլեն Խաչատրյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը և ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրից՝ ԱՄՆ-ից, Բրազիլից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Գիտաժողովի ընթացքում նաև առցանց ձևաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ հինգ բաժանմունքներում:

Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ և արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան և հետազոտական կենտրոն։ Գլխավոր խոսնակների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը (2008, ԱՄՆ), Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (2018), Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի նախագահ և Գրոնինգենի համալսարանի հանրային կառավարման պրոֆեսոր Կասպար վան դեն Բերգը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ): Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։

Միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցելու համար շնորհակալագրեր ստացան գիտաժողովի հովանավոր «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն և գործընկեր կառույցները՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն, Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանը (BOKU), Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը (OeAD), «APPEAR» բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիրը։

Հայերեն Русский

«Ոսկե ժամ». IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Ախուրյան համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

F-35-երի փոխանցումը Թուրքիային այս պահին իրավական առումով անհնար է. Ռուբիո

Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը

Երանոսում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր

ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար