Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

2 րոպեի ընթերցում

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռի կառավարումը ստանձնելու փորձ ձեռնարկելու գործով անցնող ԱՄԷ-ի Flydubai ավիաընկերության երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր ցանկացել իրագործել իր ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ իր աղբյուրներին։

«Flydubai-ի երկրորդ օդաչուն, որը ենթադրաբար փորձել էր կործանել 1073-րդ չվերթի ինքնաթիռը Թել Ավիվում, քննիչներին պատմել է, որ ամռանը գրեթե իրականացրել էր նման հարձակում, բայց հետո մտափոխվել էր»,- հայտնել է լրատվամիջոցը։

Նշվում է, որ երկրորդ օդաչուն խոստովանել է՝ նախատեսել էր ստանձնել ինքնաթիռի կառավարումը, որպեսզի այն ուղղի դեպի Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան։ Նա պատրաստ էր իրականացնել այդ ծրագիրը հուլիսյան թռիչքներից մեկի ժամանակ։ Որոշ աղբյուրներ նաև պնդում են, որ նա փոխել է մտադրությունը՝ մտահոգվելով ինքնաթիռում գտնվող անձանցից մեկի կյանքի համար։ 

Wall Street Journal-ը նաև հայտնում է, որ տղամարդուն նման գործողությունների դրդել Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ 

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ընկերության ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր արձակել և որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։

Իսրայելի իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական գործողության փորձ։ ԱՄԷ-ի դատախազությունը, որը զբաղվում է գործի քննությամբ, նույնպես հայտարարել է ահաբեկչության փորձի մասին։

 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին