1 րոպեի ընթերցում
ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որի մեջ ներառվել է ավելի քան 1500 ֆիզիկական և իրավաբանական անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եվրոպացի աղբյուրի, որի անունը չի նշվում։
Ակնկալվում է, որ մինչև շաբաթվա վերջ փաթեթը կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնի։
Աղբյուրը հայտնել է, որ ցուցակում ընդգրկվել են պաշտպանական և այլ ընկերություններ և անձինք մի շարք երկրներից։ ԵՄ-ն պնդում է, որ այդ ընկերություններն արտադրում են երկակի նշանակության ապրանքներ։
Եվրոպական ԶԼՄ-ներն էլ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, նշում են, որ պատժամիջոցների հիմնական մասն ուղղված է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ։ Դրանց մեջ ներառվել է 743 անձ և 826 կազմակերպություն։
Նաև պատժամիջոցների մի մասը վերաբերում է Պետդումայի նոր անդամներին։