Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կարմրուկի բռնկման պատճառով

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հոկտեմբերի 5-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգում  կարմրուկով հիվանդացության դեպքերի աճի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նահանգապետի կայքում։

«Նահանգապետ Քեթի Հոքուլն այսօր ստորագրել է հրամանագիր նահանգում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ Նյու Յորքի  գյուղական շրջաններում, ինչպես նաև հարևան նահանգներում կարմրուկով հիվանդացության դեպքերի աճի պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նյու Յորքի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ ներգրավելու լրացուցիչ բուժաշխատողների, որոնք կկարողանան կատարել կարմրուկի դեմ պատվաստումներ և համապատասխան անալիզներ։ Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ այս տարի նահանգում հայտնաբերվել է կարմրուկով հիվանդացության 108 դեպք, դրանցից յոթը՝ Նյու Յորք քաղաքում։ Հուլիսի կեսերից նահանգի իշխանություններն ավելի քան 1000 դեղաչափ պատվաստանյութ են օգտագործել գյուղական շրջաններում։

Միացյալ Նահանգներում արձանագրվում են վերջին 35 տարվա ընթացքում ռեկորդային մեծ թվով կարմրուկով հիվանդացության դեպքեր։ Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ տարեսկզբից ի վեր երկրում գրանցվել է 4020 դեպք։ Որպես բռնկման պատճառ բժիշկները նշում են բնակչության պատվաստումների մակարդակի նվազումը:

Հայերեն

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ