Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

10 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկում հոկտեմբերի 5-ին ներկայացվեց Երևանում այս ամիս անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17-ին) նվիրված արծաթե հուշադրամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն համալրեց Հայաստանի բնաշխարհին նվիրված տարբեր տարիներին թողարկած հոբելյանական և կոլեկցիոն դրամների շարքը։

1000 դրամ անվանական արժեքով, 925 հարգի արծաթից պատրաստված հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում՝ ընդամենը 300 հատ քանակությամբ։ Կշռում է 33.6 գրամ, տրամագիծն է 40 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր։

Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը: Դարձերեսին` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները:

Հուշադրամը, իսկության հավաստագիրը եւ տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից: Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացնելով հուշադրամը՝ նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ ներկայացնում է վերամշակված արծաթից պատրաստված հուշադրամ, որի արտադրության ողջ գործընթացն իրականացվել է առանց գազի կամ կենսաբանական այլ վառելիքի օգտագործման՝ բացառապես արևային էներգիայի կիրառմամբ։

«Հայաստանում COP-17-ի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի. այն մեր երկիրը վերածելու է միջազգային կարևոր քննարկումների հարթակի՝ համախմբելով պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կենսաբանական բազմազանության պահպանության և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի շուրջ։ Կենտրոնական բանկը թողարկելով այս հուշադրամը՝ ցանկանում է խորհրդանշական ներդրում ունենալ այս կարևոր իրադարձության արժևորման գործում։ Հուշադրամները միայն դրամագիտական արժեք չեն ներկայացնում. դրանք նաև ժամանակի վկայություններն են՝ ամրագրելով մեր երկրի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի նշանակալի իրադարձությունները։ Այս թողարկումը ևս այսպիսի հիշարժան խորհրդանիշ է։ Այն իր մեջ կրում է բնության պահպանության, կենսաբանական բազմազանության կարևորության և ապագա սերունդների հանդեպ մեր ընդհանուր պատասխանատվության գաղափարը»,- ասաց Մ. Գալստյանը։

Նա վստահ է՝ Հայաստանում COP-17-ի անցկացումը կնպաստի միջազգային համագործակցության խորացմանը, նոր գործընկերությունների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանման օրակարգում մեր երկրի դերակատարման ամրապնդմանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP-17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-30-ը կայանալիք համաշխարհային նշանակության այս միջոցառման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

«Կարծում եմ՝ խորհրդանշական է ոչ միայն հուշադրամի թողարկումն, այլև այսօրվա միջոցառումը՝ որպես ամփոփ միջոցառում մինչ COP-17-ի պաշտոնական մեկնարկը։ Սա նաև բնապահպանական նորմերի պահպանմամբ հատված հայկական առաջին հուշադրամն է։ Որպես խորհրդանշական ժառանգության մաս, կարծում եմ, այն իր ուրույն դերն է ունենալու մեր պատմության մեջ։ Մաղթում եմ բոլորիս, որ մեր հետագա գործունեությունը, աշխատանքը համահունչ լինի COP-17-ի «Գործելով հանուն բնության» կարգախոսին»,- նշեց Հ. Մաթևոսյանը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյան կարծիքով՝ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն առաջիկա կարևոր միջազգային իրադարձությունն, այլև Հայաստանի ստանձնած պատասխանատվությունը՝ նախագահելու համաշխարհային նշանակության բազմակողմ գործընթացում և նպաստելու միջազգային համագործակցության ամրապնդմանը։

«Վերջին տարիներին բազմակողմ հարթակներում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է դրական և ապագային միտված օրակարգ։ Կարծում եմ, COP-17-ը ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը որպես պատասխանատու, նախաձեռնող և վստահելի միջազգային գործընկեր, որը պատրաստ է ոչ միայն մասնակցել գլոբալ օրակարգերին, այլ նաև առաջնորդել դրանք։ Առաջիկա օրերին Երևանը դառնալու է բազմակողմ դիվանագիտության կարևոր հարթակ։ Այստեղ կհանդիպեն պետությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, երիտասարդության, կանանց և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ քննարկելու մի խնդիր, որը վաղուց արդեն դուրս է բնապահպանական հարցերի շրջանակներից և առնչվում է մեր առօրյա կյանքին, այդ թվում՝ պարենային և ջրային անվտանգությանը, առողջապահությանը, տնտեսությանը և, ի վերջո, հասարակությունների դիմակայունությանը։ Հենց այդ պատճառով է, որ Հայաստանը կարևորում է կենսաբազմազանության հարցերի բարձրացումը, այդ թվում նաև քաղաքական մակարդակով, ուստի COP-17-ին նախորդող «Առաջնորդներ հանուն բնության» գագաթնաժողովը կոչված է լրացնելու և հավելյալ քաղաքական ազդակ հաղորդելու այդ միջոցառմանը։»,- նշեց Ռ. Աբիսողոմոնյանը։

Ըստ փոխնախարարի, հուշադրամները պահպանում են ժամանակի հիշողությունը և սա տարիներ անց կհիշեցնի ոչ միայն այն մասին, որ 2026 թվականին Երևանը հյուրընկալել է COP-17-ը, այլև այն մասին, որ Երևանը դարձել է երկխոսության, համագործակցության և համատեղ գործունեության հարթակ։           

Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը: Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ համախմբում է 196 անդամ երկրներին, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը: Հայաստանը հյուրընկալով COP17-ը՝ մինչև 2028 թվականը ստանձնելու է կոնվենցիայի նախագահությունը։

COP17. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17- րդ համաժողովին նվիրված հուշադրամ

COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։

Հայերեն English Français Русский

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ