Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 8544-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը։

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 4114, մահացությունը՝ 48,2%։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է  գտնվում 824 բուժառու հիվանդության ախտանիշներով։ Ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը հասնում է 73,8%-ի։

Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր մահվան 4018, հիվանդացության՝ 8300 դեպքի մասին։

Տենդը տարածվել է երկրի 26 նահանգներից 7-ում։

Էբոլայի բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում և դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ բռնկումն ավարտվել է: Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Էբոլայի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է ժամանակակից ԿԴՀ-ի տարածքում 1976 թվականին։ ԿԴՀ-ում ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը