ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ասրյանը հոկտեմբերի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում:

Արամ Ասրյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում և Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc) ստացել Օքսֆորդի համալսարանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Արամ Ասրյանը մեկն է այն 1141 հայտատուներից, որոնք Վարչապետի կոչով դիմել էին և հարցազրույցների ու մասնագիտական գնահատման արդյունքում ընդգրկվել Կառավարության կադրային բանկում:  

Կենսագրական տվյալներ 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

16 նոյեմբերի 1986 թ., ք. Երևան

Կրթություն

2003-2007 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության բակալավրի աստիճան (LLB)

2007-2009 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ), իրավագիտության մագիստրոսի աստիճան (LLM)

2012-2013 թթ. - College of Law, Գիլդֆորդ, Graduate Diploma in Law (GDL)

2014-2015 թթ. - Օքսֆորդի համալսարան, Law and Finance մագիստրոսի աստիճան (MSc)

Մասնագիտական որակավորում

Անգլիայի և Ուելսի իրավաբան (Solicitor of England and Wales)

Աշխատանքային գործունեություն

2006-2014 թթ. - Մասնավոր իրավաբանական պրակտիկա, իրավաբան (Միջազգային և տեղական իրավաբանական ընկերություններում գործունեություն՝ առևտրային, կորպորատիվ և հարկային իրավունքի ոլորտներում)

2015-2018 թթ. - BCS Financial Group, ավագ իրավախորհրդատու (9 միլիարդ ԱՄՆ դոլար կառավարվող ակտիվներ ունեցող ֆինանսական խումբ)

2018-2025 թթ. - Soveren Inc., գլխավոր իրավախորհրդատու (Տեխնոլոգիական ընկերություն)

2025-2026 թթ. - Lawgmented Inc., հիմնադիր (AI SaaS)

2026 թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Վարչապետի օգնական

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ:

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 01/10/26

Թրամփը կարող է ընտրություններից հետո մեծացնել Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը

Իրանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ՋՕԸ-ների արդյունավետությունն ու դրա բարձրացումը Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում է․ Արամազդ Ղալամքարյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ գլխավոր դատախազի հետ

Ռուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետների

Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել. Reuters

Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ Քեյնին

ԱԳՆ նախկին շենքում կգործեն հյուրանոց, գրասենյակային, առևտրային և բնակելի տարածքներ