ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ,։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև առկա սերտ կապերի շնորհիվ։

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկա­յացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ կիրագործենք այս նպատակն ու առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»:

 

Հայերեն English فارسی Русский Türkçe

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հունվարի 1-ից որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը

Հայաստանում ահռելի ստվեր կա, և դրա դեմ պայքարի արդյունքները բավարար չեն. վարչապետ