Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Առողջապահության նախարարության Առողջապահական ԾԻԳ տնօրենը մարզպետի աշխատակազմի և կոմիտեի պատասխանատուների հետ այցելել են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մարզում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, պաշտոնյաները հետևել են Գյումրիի Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցման ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։ Քննարկվել են նախատեսվող քայլերն ու ծրագրին առնչվող հարցերը։ Այս փուլում հիմնականում իրականացվում են քանդման և ամրացման, ինչպես նաև բետոնացման աշխատանքներ։ 

Շենքը Գյումրիի պատմական և ճարտարապետական միջավայրի կարևոր մասն է, ուստի հիմնանորոգման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու պատմական դիմագծի պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով շենքի ամրությունը, անվտանգությունն ու ժամանակակից առողջապահական պահանջներին համապատասխան պայմանները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեում անցկացնել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ համաձայնեցնելու հետագա քայլերը՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։

Գյումրիի Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։

Այնուհետև պատասխանատուները հետևել են Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզահամալիրի կառուցմանը պետական բյուջեից հատկացվել է մոտ 6.7 մլրդ դրամ։

Դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինարարությունը։ Կենտրոնում նախատեսվում է մեկտեղել մատուցվող բժշկական ծառայությունները և ստեղծել համապատասխան պայմաններ՝ ժամանակակից սարքավորումներով բուժհաստատության համար։ Բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի արժեքն ավելի քան 3 մլրդ դրամ է։

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը